Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՖՈՏՈՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ: Երեկոյան ժամերին Կոտայքի, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։