ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մյանմայում սողանքի զոհերի թիվը հասել Է 59-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Մյանմայի Մոն հարավարեւելյան նահանգում սողանքի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 59-ի: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 51 զոհվածների մասին:

«Փրկարարական գործողությունները դեռեւս շարունակվում են եւ կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դեն գտնվել զոհերի բոլոր մարմինները»,-գործակալությանը հայտարարել Է ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ կձեռնարկվեն նախազգուշական բոլոր անհրաժեշտ միջոցները:

Սողանքն առաջացել Է հորդառատ անձրեւների հետեւանքով: Տեղատարափների պատճառով հեղեղվել են Մոն նահանգի մի քանի գյուղեր, մի շարք դպրոցներ ժամանակավորապես փակվել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular