ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Երևանում Ուրուգվայը գլխավոր հյուպատոսություն կունենա:

 

Այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք շատ ուրախալի մի իրադարձություն, երբ Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը: Մենք նախարարի հետ հանդիպեցինք Նյու Յորքում անցյալ տարի, նա ինձ ասաց, որ մտադրություն կա այդ դիվանագիտական կետը Երևանում բացելու, և այդ հարցը շատ սպասել չտվեց, և այս շաբաթվա ընթացքում մենք կունենանք նոր դիվանագիտական կետ Հայաստանում, մեր բարեկամ Ուրուգվայի կողմից»,- ասաց Մնացականյանը:

 

Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան նշեց, որ հյուպատոսության բացումը վկայություն կլինի երկու երկրների միջև առկա կատարյալ հարաբերությունների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular