ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 3 մլն ուկրաինացիներ կարող են ՌԴ-ի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով. ՌԴ ՆԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Ուկրաինայի շուրջ երեք միլիոն քաղաքացիներ, որոնք մտնում են արտոնյալ կատեգորիայի մեջ, կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Միգրացիայի հարցերի գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան:

 

«Այն անձանց ընդհանուր թիվը, որոնք կարող են օգտվել (պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նոր կանոններից – ծանոթ. խմբ.) Ուկրաինայի շուրջ 3 միլիոն քաղաքացիներ են»,- ասել Է նա: Ռուսաստանի ՆԳ նախարարությունը պլանավորում Է ավելացնել գերատեսչության միգրացիոն ստորաբաժանումների հաստիքային թվաքակազմը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների կուտակումներից հետո, ասել Է Կազակովան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին ստորագրել Է հրամանագիր «Հումանիտար նպատակով այն անձանց կատեգորիաների սահմանման մասին, ովքեր իրավունք ունեն դիմելու պարզեցված կարգով ՌԴ-ի քաղաքացիության ընդունման դիմումներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular