ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կանեփ-կակաչ 2019» օպերացիան՝ Ազգային Ժողովում. կա բերման ենթարկված

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Երեկ՝ օգոստոսի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային Ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և ձեռնաշղթա (կանդալ):

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է: 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մուշեղ Հ.-ն բաց է թողնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular