ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս խորհրդարանականները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի պատգամավորները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արմենպրեսի փոխանցմամբ` նրանց ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժող ովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Օտարերկրյա հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը և ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Խորհրդարանականները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ ու մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Ռուս խորհրդարանականները շրջեցին թանգարանում, ծանոթացան Օսմանյան կայսրության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրագործած ցեղասպանությանը վկայող ցուցադրությանը: Թանգարան այցելելուց հետո ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Ռուս պատգամավորը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ ցնցված է թանգարանում իր տեսածից ու լսածից: «Կատարված դաժանությունը որևէ կերպ չի տեղավորվում մարդկային գիտակցության մեջ, և անհավատալի է, որ նման ոճրագործությունը տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում: Որքան շատ պատվիրակություններ ու քաղաքական գործիչներ լինեն այս թանգարանում, այնքան ապագայում չեն կրկնվի նման դաժանությունները և չեն լինի խեղված ճակատագրեր»,-հավելեց Չեկալինը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular