ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

ՄՇԱԿՈՒՅԹ
Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի ԹՊԲՀ բժշկագիտության պուրակում՝ ի նշան համագործակցության և բարեկամության ինչպես երկու երկրների, այնպես էլ բուհերի:
 
ԵՊԲՀ-ի գիատական խորհուրդը, հաշվի առնելով Թեհրանի պետական բժշկական համալսարանի եղբայրական քայլը, որոշում է կայացրել, որի համաձայն՝ Ավիցենայի արձանը տեղ կգտնի ԵՊԲՀ-ի կողմից առաջիկայում կառուցվող բժիշկների պուրակում:
 
Նշենք, որ Թեհրանի պետական բժշկական համալսարանի պատվիրակության պաշտոնական այցը ԵՊԲՀ տեղի է ունեցել մայիսին, որի ընթացքում ձեռք են բերվել երկարաժամկետ և բազմակողմանի համագործակցության պայմանավորվածություններ։ Նոր ուսումնական տարում նախատեսվում են փոխայցեր, փորձի փոխանակման ծրագրեր,
որոնք նոր հեռանկարներ կբացեն երկու համալսարանների ուսանողների և կլինիկական օրդինատորների համար։
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular