ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը փախստականների հարցով հռչակագիր է ստորագրել Հունաստանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Համայն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի և Աթենքի ու համայն Հելլադայի Հերոնիմոս Բ արքեպիսկոպոսի հետ Հունաստանի Լեսբոս կղզում համատեղ հռչակագիր են ստորագրել: Հռչակագրով կոչ է արվում միջազգային հանրությանը պահպանել մարդկային կյանքը որպես առաջնահերթություն և երկարացնել ժամանակավոր ապաստարանը բոլոր նրանց համաÖ €, ովքեր դրա կարիքն ունեն: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով Associated Press գործակալությունը:
Հռչակագիրը կոչ է անում քաղաքական ղեկավարներին «գործի դնել բոլոր միջոցները` երաշխավորելու, որ անհատներն ու համայնքները` այդ թվում և քրիստոնյաները, մնան իրենց հայրենիքներում և վայելեն խաղաղության և անվտանգության մեջ ապրելու հիմնարար իրավունքը»: Նշվում է, որ երեք կրոնական առաջնորդների հանդիպումը նպատակ է ունեցել «քաջություն և հույս տալ բոլոր այն փախստականներին, ովքեր ունեն դրա կարիքն ու նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունել ու աջակցել են նրանց»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular