ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


17 անսխալ նշան այն բանի, որ ՆԱ իսկապես սիրում է քեզ

ՖՈՏՈ
  1. Նա իսկապես լսում է քեզ, երբ դու նրան արդեն 20 րոպե է՝ դերերով պատմում ես մի իրավիճակ, որը պատահել է այն անտանելի աղջկա հետ:

  2. Նա քեզ ծանոթացրել է իր բոլոր ընկերների հետ, և ծանոթության պահին նրանք արդեն գիտեին, թե որտեղ ես աշխատում և որ տեսակի շոկոլադն ես սիրում:

  3. Նա քեզ ծանոթացրել է իր ծնողների հետ կամ ուզում է դա անել:

  4. Նա քեզ ուղարկում է «բարի լույս» կամ «ես քո մասին եմ մտածում» հաղորդագրություններ:

  5. Նա երբեք չի մոռանում քեզ «բարի գիշեր» մաղթել անգամ, եթե ընկերների հետ է:

  6. Նա հաճախ է ասում ծեծված, սակայն, այնուամենայնիվ, հաճելի բաներ, ինչպիսին է, օրինակ, «քո ժպիտն ամենագեղեցիկն է»:

  7. Դու նրա համար միշտ առաջին տեղում ես: Նա կգա քեզ հետ քո ընկերուհու հարսանիքին անգամ, եթե այդ նույն օրը իր սիրելի ֆուտբոլային թիմի խաղն է:

  8. Նա միաժամանակ զգում է և՛ հպարտություն, և՛ խանդ, երբ ինչ-որ տղամարդ ուշադրություն է դարձնում քեզ վրա:

  9. Նա երկարաժամկետ պլաններ է կազմում քեզ հետ՝ ասելով, օրինակ, «մյուս ամառ մենք...»

  10. Նա ցանկացած համեղ ուտելիքի վերջին պատառը պահում  է քեզ համար:

  11. Նա հոգ է տանում քո մասին, երբ հիվանդ ես, դեղեր գնում քեզ համար, գալիս հիվանդատես:

  12. Մի ժպիտ, և նա այլևս ի վիճակի չէ քեզ վրա զայրանալու:

  13. Անկախ նրանից՝ կարևոր հանդիպման է գնում, թե պարզապես ընկերների հետ հանդիպման, նա կարևորում է քո կարծիքն իր հագուստի վերաբերյալ:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular