ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինուժի ունեցած գերժամանակակից զինատեսակների մասին շատերը կերազեին. Արծրուն Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

80-ականների զենքերի կողքին մենք ունենք այնպիսի գերժամանակակից զինատեսակներ, որոնց մասին շատերը կերազեին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Պետք չէ շահարկել այդ հարցը: Աշխարհի առաջատար բանակների, հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը 80-ականների են: Ի վերջո, հակառակորդի կողմից գովազդվող նորագույն զենքերը, որոնցով փորձում էին ահ ու սարսափ առաջացնել, գործնականում միշտ չէ, որ արդյունավետ են: Մեր 80-ականների, միգուցե, որոշ տեղերում, նաև 70-ականների զինատեսակների կողքին կան այնպիսի գերժամանակակից զենքեր, որոնց մասին շատերը կերազեին: Դրանից բացի, չափոփոշիչ չէ, թե որ թվականի արտադրության զինատեսակ է կիրառվել: Խնդիրը այդ զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Նորից եմ հորդորում, այդ քննադատությունները կատարեք փաստարկված»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular