ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականները եւ նկատողությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նոր վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Կառավարությունում սկսվել է առաջին նիստը: Գործադիրի նիստը մեկնարկեց առանց որեւէ հանդիսավոր խոսքի, Կարեն Կարապետյանը գործնական հայտարարությամբ հանդես եկավ եւ արդեն իսկ առաջին հանձնարարությունները տվեց: Նա հանձնարարեց Պետեկամուտների կոմիտեին կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ստուգումներ իրականացնել խոշոր ընկերություններում, սակայն այդ ստուգումների ընթացքում չպետք է խոչընդոտեն ընկերությունների աշխատանքին:

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այն է` վերանայել սակագները սոցիալապես անապահով խավի համար:
Առաջին նիստին Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաեւ նկատողություն անել: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի երկարաշունչ ելույթից հետո նա նկատողություն արեց նախարարներին` նշելով, թե աշխատեք կարճ ու լակոնիկ ներկայացնել բոլոր զեկույցները:

Ի դեպ, Կառավարության շենքի առաջ այսօր աննախադեպ մեծ թվով բողոքավորներ էին հավաքվել, մինչդեռ նախորդ շաբաթ այդ տարածքը դատարկ էր:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular