ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Դավթյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ազգային ժողովը Արթուր Դավթյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրվել էր Արթուր Դավթյանի թեկնածությունը: Ազգային ժողովի 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը: Քվեաթերթիկներից 3-ը անվավեր են ճանաչվել:

Գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 97, դեմ՝ 3 պատգամավոր»,- նշեց Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ Արթուր Դավթյանն ընտրվել է գլխավոր դատախազի պաշտոնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular