ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք ոստիկանի մասնագիտությունը փափուկ, երանությունների մասնագիտություն չի եղել. Վլադիմիր Գասպարյան

ՎԻԴԵՈ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ:Նա նշել է, որ ոստիկանի մասնագիտությունը դժվար մասնագիտություններից է, որը պահանջում է ուժ, եռանդ եւ աշխատասիրություն: Ոստիկանության պետն անդրադարձել է հուլիսի դրամատիկ իրադարձություններին, այդ օրերին ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին եւ ընդգծեց պարտքի կատարման գիտակցման կարեւորությունը:

«Մենք կորցրեցինք մեր ընկերներին, մեր սպան, մեր գնդապետը, մեր եղբայրը չվախեցավ եւ չվիրիպեց եւ կյանքը տվեց նրա համր, որպեսզի դուք ուժեղանաք: Մեր մասնագիտությունը դժվար մասնագիտություն է, երբեք ոստիկանի մասնագիտությունը փափուկ, հանգիստ, երանությունների մասնագիտություն չի եղել: Մեր մասնագիտության տեր մարդիկ պետք է լինեն բացարձակապես ուժեղ մարդիկ, որովհետեւ մեր գործն այպիսին չէ, որ վախենամ ութաքնվեմ ընկերոջս թիկունքում՝ տեսնեմ ինչ կլինի: Մենք ծառայել ենք հայրենիքին, մենք սպանվել ենք, մենք ընկել ենք, նորից ոտքի ենք բարձրացել եւ շարունակել ենք գնալ»,-ասել է նա:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաեւ պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով դեռեւս առկա որոշ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը եւ վերահաստատել նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները. «Ես սիրում եմ այս համակարգը, գիտեմ, որ կարելի է ու պետք է սարքել նոր ոստիկանություն: Բոլոր թերություններով հանդերձ գիտեմ՝ ինչ եռանդ, ինչ չարչարանք է պետք դրա համար: Ես ծառայում եմ ձեզ, ձեզնից խնդրել եմ ծառայել այն գործին, որի համար կանչված եք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular