ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Մուրադյանը խայտառակ իրավիճակում է հայտնվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է.

«Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է հարվածներ ստանալ իր իսկ համակարգից: Գաղտնիք չէ, որ նա երբևէ չի վայելել բուժաշխատողների համակրանքը, ովքեր նախարարին ի սկզբանե դիտարկում էին որպես թույլ, բայց ամբիցիոզ երիտասարդի, որը միայն դեկորատիվ դերակատարություն ունի Հայաստանի առողջապահության համակարգում:

Օրերս օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած բժշկական բոմոնդի միջոցառմանը նա հերթական անգամ հրապարակային անուշադրության մատնվեց` ողջ ցերեկույթի ընթացքում որպես կառավարական զարդանախշ նստած մնալով դահլիճում: Ներկաներն ասում են նաև, թե Արմեն Մուրադյանին անգամ ողջույնի խոսքի իրավունք չէր տրվել:

Առողջապահության ոլորտի աշխատակիցները հույսեր են տածում, որ «կառավարության նոր կազմում անչափ կարևոր այս կառույցի ղեկավար կնշանակվի մեկը, ով կկարողանա համակարգի առողջացմանը միտված լուրջ և արմատական բարեփոխումներ իրականացնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular