ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանը ուշագրավ հայտարարություն արեց. ՕԵԿ

ՎԻԴԵՈ

ԱԺ ճեպազրույցների ժամին ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն Լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին նրանց աջակցում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի է իր կրիմինալ անցյալով, ՕԵԿ-ի համար, որը վերածնունդ է ուզում ապրել, պատվաբե՞ր է:

«Մենք Գյումրու ընտրություններին ներկայացրել ենք ցուցակ, որը գլխավորում է Հովհաննես Մարգարյանը, և մեզ աջակցում են բազմաթիվ քաղաքական գործիչներ, անհատներ, Մարգարյանն ընդունված և սիրված է, երկար տարիներ խոսել և պայքարել է Գյումրու խնդիրների համար,և շատերը աջակցում են այն ցուցակին, որը Հայկական վերածնունդը ներկայացրել է, իսկ մնացածը ձեր մոտեցումներն են, որոնք ինձ համար անընդունելի են»,- ասաց Մ. Շահգելդյանը:

Իսկ Վարդան Ղուկասյանի աջակցության վերաբերյալ ՕԵԿ խմբակցության պատգամավորը նշեց, թե թող ինքը իր մոտեցումները բացատրի, իսկ Հ. Մարգարյանին աջակցում են բազմաթիվ գյումրեցիներ:

Մ. Շահգելդյանն անդրադարձավ նաև վարչապետի փոփոխությանը և ասաց, թե երեք օր է, որ ներկայացված է. «Կաշխատի, կտեսնենք կգնահատենք, հաջողություն ենք ուզում մաղթել: Մեկ հայտարարությունը ուշագրավ էր, որ ասաց, թե բիզնեսներ չեն խլվելու, ինչը նշանակում է, որ բիզնեսներ խլվել են»,- ասաց Մ. Շահգելդյանը և հավելեց, թե իրենք լավին կասեն լավ, վատին` վատ:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular