Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը 82 մմ-անոց ականանետ է կիրառել. ԼՂՀ ՊԲ (Հայկական ժամանակ)
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԱպրիլի 16-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան՝ (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-անոց ականանետ (3 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: