ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Վանաձորի օրվա առթիվ
 

Սիրելի՛ վանաձորցիներ,

Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ:

Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության տարիներից եմ առնչվել Լոռվա ձորի, Գուգարաց կախարդական աշխարհի հետ, Մեծն լոռեցու պատկերած աշխարհի հետ՝ «մոտիկ աստծուն, աստղերին, լուսնին, երկնային շնորհքներին ու գաղտնիքներին»: Լավագույն հիշողություններս ինձ հետ են մինչ այսօր:

Սիրելի՛ վանաձորցիներ,

Ամեն մեկդ յուրովի, բայց ամուր կապված եք ձեր քաղաքին: Քաղաք, որը մեկիդ համար ծննդավայր է, մյուսի համար՝ հարազատ օջախ, երրորդի համար՝ երկուսը միասին, չորրորդի համար՝ հյուրընկալ անկյուն, հինգերորդի համար՝ հանգստյան վայր… Այսպես երկար կարելի է շարունակել, որովհետև Վանաձորը շատ արժանիքներ ունի:

Ձեզնից յուրաքանչյուրը նրա յուրօրինակ շարունակությունն է, նրա արտացոլանքը, նրա շունչն ու հարստությունը: Հարստացեք Վանաձորով ու հարստացրեք Վանաձորը ձեզնով՝ մտահղացումներով, գաղափարներով, առաջին պահից անիրականալի թվացող երազանքներով, որոնք ձեր շնորհիվ շատ շուտ կարող են դառնալ տեսանելի, զարգացնել հայրենի քաղաքը, հայրենիքը:

Շնորհավորում եմ բոլորիդ:

Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular