Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում, հերքեց մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել:
Հարցին, թե պետական վերահսկողական ծառայությունը ԱԱԾ-ում ինչ ստուգումներ է իրականացնում եւ արդյոք դա վերաբերում է Արթուր Վանեցյանի ղեկավարման տարիներին, նա պատասխանեց. «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, եւ կարծում եմ՝ առաջիկայում կլինի հրապարակում: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը երեւի թե 2 տարվա կտրվածքով»:
Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել, կալանավորվել, Էդուարդ Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց. «Պետք չի այդպիսի ստահոդ լուրեր տարածել: Ով է տարածում, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»: