ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հովիկ Աբրահամյանը Դուբայում ի՞նչ ա անում, բա մեր փողերը ո՞վ պիտի տա. աղավնաձորցիները պահանջում են մթերված խաղողի գումարները

ՎԻԴԵՈ

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներից մթերած խաղողի դիմաց պարտքերը «Վեդի Ալկո» ընկերությունը արդեն մեկ տարի է չի վճարել:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր խնդրին լուծում տալ, սակյան մինչ այժմ աղավնաձորցիները գումար չեն ստացել: «Հովիկ Աբրահամյանը Դուբայում ի՞նչ ա անում, բա մեր փողերը ո՞վ պիտի տա»,- դժգոհում և մթերված խաղողի դիմաց իրենց գումարներն են պահանջում աղավնաձորցիները:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում խնդիրը կներկայացվի նոր վարչապետին:

Նրա խոսքով՝ անցյալ տարի հանրապետությունում 31,5 մլրդ դրամի մթերումներ են իրականացվել և շուրջ 800 մլն դրամ պարտքը չի վճարվել: 140 մլն դրամը աղավնաձորցիներին պարտք է «Վեդի Ալկո» ընկերությունը, որը Աղավնաձոր համայնքում ընդհանրապես վճարումներ չի իրականացնել:

«Խնդիրը գումարների բացակայությունն է: Շատ վերամշակողների, ովքեր վարկունակ են եղել, մատչելի տոկոսադրույքով վարկեր են տրամադրվել, «Վեդի Ալկոն» ունի գրավի բացակայության և վարկի ծանրաբեռնվածության խնդիր:

Վերամշակողներն այսօր խնդիր ունեն՝ վաճառքի ծավալներ հետ կապված, որից էլ բխում են մթերման խնդիրները: Բայց նաև բոլորն էլ հասկանում են, որ եթե այս ժամանակավոր խնդրի պատճառով գյուղացիները քանդեն խաղողի այգիները, հետագայում իրենք հումքի խնդիր են ունենալու:

Պատրաստակամություն կա մթերելու, առաջիկա օրերին գործարանները կսկսեն աշխատել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular