ՌԴ նախագահը կոշտ պատասխան է տվել Ղրղզստանում Ուկրաինայի դեսպանի` Ղրիմի միավորման վերաբերյալ մեկնաբանությանը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան առաջարկել է զրկել Ռուսաստանին 2017-ին ԱՊՀ-ում նախագահելու կարգավիճակից: Այս մասին հայտարարել է Բիշկեկում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, Ղրղզստանում դեսպան Նիկոլայ Դորոշենկոն, փոխանցում է Корреспондент-ը:
Պատճառը նշվում է Ղրիմի միավորումը Ռուսաստանին և Ուկրաինայի արևելքում անջատողականներին աջակցելը:
Դորոշենկոն նաև հայտարարել է, որ Ուկրաինան կմասնակցի ԱՊՀ-ի մարդահամարին, եթե միայն Ռուսաստանը հաշվի չառնի ղրիմցիներին, հակառակ դեպքում, մարդահամարի արդյունքները Կիևը կհամարի անպիտան:
Դրան ի պատասխան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է, որ ոչինչ անեքսիայի չի ենթարկվել:
«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել Ղրիմի հետ, պետական հեղաշրջման ընթացքում հակաիրավական գործողությունների արդյունքն է: Այդ գործողությունները լիովին համապատասխանում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը»,- ասել է Պուտինը:
Բացի այդ, նա արձագանքել է Ռուսաստանի նախագահությանը` նշելով, որ Ուկրաինան, ցավոք, չի ստորագրել և չի վավերացրել ԱՊՀ կանոնադրությունը և դժվար թե կարողանա ինչ-որ առաջարկներ անել: