ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ԼՂՀ-ն դառնա բանակցային գործընթացի կողմ, Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունները կզարգանան. Լեռնիկ Ալեքսանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ կողմերի շփման գծում եղել է կարճատև պատերազմ, որն էլ կանխվել է մեր զինվորների կողմից: Այս գործողությունները վկայում են այն մասին, որ Ղարաբաղը պետք է հանդիսանա բանակցային գործընթացի կողմ, եթե մենք ուզում ենք, որ խնդիրը լուծվի այնպես, ինչպես ցանկանում ենք»,- Orer.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Անկախ նրանից, թե գերտերությունների ղեկավարներն ինչ են ասում, ԼՂՀ-ն բանակցային գործընթացում որպես բանակցային կողմ պետք է հանդես գա: Երբ Ղարաբաղը դառնա բանակցությունների կողմ, Ղարաբաղ-Ադրբեջան հարաբերությունները կզարգանան, սեղանին դրված կլինի ազգերի ինքնորոշման անվտանգության խնդիրը, որը մենք էլ ավելի պետք է զարգացնենք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԼՂՀ-ն շատ ավելի լավ կներկայացնի իր իսկ խնդիրը, իսկ Հայաստանն այդ դեպքում կարող է պաշտպանել ԼՂՀ-ի բոլոր տեսակետները:
Ըստ պատգամավորի՝ Հայաստանը՝ որպես բանակցային կողմ, ավելի շատ դիտարկվում է որպես տարածքային անվտանգության խնդիրն առաջ քաշող:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular