ԱՄՆ-ն գողանում է սիրիական նավթը․ Ասադ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ԱՄՆ-ն համեմատել է նացիստական ռեժիմի հետ, որը նպատակաուղղված է օտար նավթի վրա։ Սիրիայի առաջնորդի խոսքով՝ դա հատուկ է ամերիկյան քաղաքական համակարգին։
«Նրանք գողանում են նավթը: ԱՄՆ-ում քաղաքական ռեժիմը հիմնված է ավազակային խմբավորումների վրա։ Ամերիկացի նախագահը չի ներկայացնում պետություն, նա ընդամենը ընկերության գործադիր տնօրեն է, որի հետևում կանգնած է տնօրենների խորհուրդը, իսկ խորհուրդն, իր հերթին, ներկայացնում է խոշոր ամերիկյան ընկերությունները, որոնք էլ հանդիսանում են պետության իրական տերերը։ Դրանք նավթային ընկերություններ են, զենք արտադրողներ և բանկեր»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նա ԱՄՆ գործողությունները Սիրիայում քաղաքական ավազակություն է համարում։
«Ցանկանում եմ հիշեցնել մի պահի մասին, որն ավելի լուրջ է, քան ԱՄՆ բնութագրումը որպես ավազակներ․ կարևորագույն գործոններից մեկը, որը Հիտլերին դրդել է հարձակվել ԽՍՀՄ-ի վրա Երկրորդ աշխարհամարտի տարիներին, նավթն էր»,- հավելել է սիրիացի նախագահը։