ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւանում կինը տաքսիով հետապնդել է իր ոսկյա շղթան գողացողին ու գողոնը հետ բերել

ՎԻԴԵՈ

Երեւանում կնոջը հաջողվել է հետապնդել, ապա ոստիկանների օգնությամբ բռնել իր պարանոցից ոսկյա շղթա գողացողին։

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ սեպտեմբերի 10-ի առավոտյան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կնոջն է մոտեցել մի տղա ու նրա պարանոցից պոկել, տարել ոսկյա շղթան կախազարդով։

Կինը, որ եղել է երեխայի հետ, անմիջապես տաքսի է նստել, գնացել տղայի հետեւից։ Տիգրան Մեծի պողոտայում կինը նկատել է տղայինն, իջել մեքենայից, վազել նրա հետեւից։ Այդ ամենը տեսել է տեղում ծառայություն իրականցնող ոստիկաններից մեկը, որը վազել է, փակել շքամուտքը, որից ներս է մտել տղան, ապա օգնության կանչել այլ ոստիկանների։

1995թ․ Մանուկ Մարգարյանին բերման են ենթարկել ոստիկանություն շենքի 5-րդ հարկից։ Նրա մոտ հայտնաբերվել է գողոնը։ Նա կալանավորված է։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular