ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը ՆԱՏՕ-ին կոչ է արել նոր կյանք սկսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը ՆԱՏՕ-ին կոչ է արել նոր կյանք սկսել, հաղորդում է FT-ը:

Մաասը կրկնել է ՆԱՏՕ-ում քաղաքական համագործակցությունը բարելավելու մասին Ֆրանսիայի նախագահի կոչը, ինչպես նաեւ Եվրոպային կոչ արել ստանձնել սեփական անվտանգության պատասխանատվությունը:

Մաասը նման հայտարարություն է արել Բրյուսելում ՆԱՏՕ-ի 29 անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին:

ՆԱՏՕ-ի մի շարք դաշնակիցներ մտահոգված են Լոնդոնում մյուս ամիս ԱՄՆ նախագահի հետ գագաթաժողովի ժամանակ հնարավոր բախման կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է եվրոպական երկրներին, մասնավորապես, Գերմանիային նրա համար, որ վերջինս չի մեծացնում պաշտպանական ծախսերը:

Մաասի խոսքով՝ դաշնակիցները պետք է զարգացնեն ՆԱՏՕ-ն եւ՛ գաղափարապես, եւ՛ քաղաքականապես:

Մաասի ծրագրի էությունն այն է, որ ՆԱՏՕ-ն չպետք է կենտրոնանա պաշտպանության վրա եւ պետք է ամրապնդի դաշինքի քաղաքական ֆունկցիան:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ռայներ Բրոյը հայտարարել է, որ Մաասը կառաջարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ փորձագետների հանձնաժողով ստեղծել՝ կենտրոնական քաղաքական եւ տրանսատլանտյան խնդիրները քննարկելու համար:

«Գերմանիայի կառավարությունը ցանկանում է օգնել անդամ երկրներին ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը վերականգնելու համար»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular