ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնագլուխ պեղումներ. Լճաշենի բնակիչը ջրագծերը քանդելիս պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաներ է գտել

ՎԻԴԵՈ

Լճաշեն գյուղում 43-ամյա տղամարդը ջրագծերը քանդելու ժամանակ պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաներ է գտել ու վերցրել։ Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը։

Ըստ ոստիկանության տեսանյութի՝ պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաներ հափշտակելու վերաբերյալ օպերատիվ տվյալները ստացվել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում։ Սեպտեմբերի 14-ին հափշտակություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Լճաշեն գյուղի բնակիչ, 43-ամյա Արտակ Հարությունյանը։

«Լճաշեն գյուղում ջրագծերը քանդելու ժամանակ դրանք հանել լցրել էին՝ որը ջարդած, որը ամբողջությամբ, վերցրել եմ»,- ոստիկանությունում պատմել է տղամարդը։

Տղամարդը նաեւ մետաղական դետեկտոր է օգտագործել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular