ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լիդիան Արմենիա»-ն Նազելի Վարդանյանից պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում

ԻՐԱՎՈՒՆՔ

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն հայց է ներկայացրել ընդդեմ փաստաբան Նազելի Վարդանյանի, պահանջում է 1 մլն դրամ վնասի փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բնապահպան Թեհիմեն Ենոքյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Ընկերությունն ասում է, որ իրենց գործարար և բարի համբավին վնաս է հասցվել, թեև իմ գործով դատավորը նույնաբովանդակ հայցի շրջանակներում ընկերության վրա դրել է ապացուցման բեռ, թե ընկերությունն ունի՞ արդյոք գործարար և բարի hամբավ:

Տիկին Նազելի Վարդանյանի դեմ հայց են ներկայացրել հետևյալ հայտարարության համար.
«Ինչո՞ւ Ջերմուկ հիմնադրամին գումար է փոխանցում 80 մլն, երբ Ջերմուկը ազդակիր համայնք չէ.., ի՞նչ է դա նշանակում.. Դա կաշառքի մի ձև է, ուրիշ տարբերակ չկա …»:

Ընկերությունը ցանկանում է, որ հրապարակային հերքվի այս տեղեկատվությունը: Նախադասությունը չունի կետադրական նշաններ «Դատալեքսում» մուտքագրված հայցի բովանդակության մեջ:

 Զարմանալին այն է, որ գործը հետ է վերադարձվել, հետո կրկին ներկայացվել է դատարան: Սեպտեմբերի 25-ին եղել է առաջին նախնական դատական նիստը, իսկ հետո նշանակվել է դեկտեմբերի 2-ին ժամը 12-ին միանգամից դատաքննություն, սակայն տիկին Նազելի Վարդանյանը չի ծանուցվել այս գործի վերաբերյալ, առանց իրեն ծանուցելու անցել են միանգամից դատաքննության»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular