ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հի­վան­դու­թյուն­ներ ունի Ար­մեն Ջի­գար­խա­նյա­նը. պատմում են նրա ընկերները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

dni.ru-ն «Բացահայտվել է ճշմարտությունը Ջիգարխանյանի առողջության մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը НТВ-ի «Դու չես հավատա» հաղորդման եթերում պատմել է իր մոտ ընկերոջ առողջության մասին: 

Պարզվել է, որ 84-ամյա Արմեն Ջիգարխանյանը հիվանդությունների մի ամբողջ փունջ ունի: 

Ըստ պրոդյուսերի, արտիստը մեծ խնդիրներ ունի և փաստացի դուրս չի գալիս հիվանդանոցից. հիվանդանոցից տուն, տնից հիվանդանոց: Նա ձեռքի խնդիր ունի, խնդիր ունի հենաշարժողական համակարգի հետ կապված, բայց, այնուամենայնիվ, մտածում է աշխատանքի մասին: 

Ռուբինշտեյնը շատ է մտահոգված իր ընկերոջ առողջությամբ: Արմեն Ջիգարխանյանի առողջությամբ անհանգստացած է նաև նրա նախկին կինը՝ 76-ամյա Տատյանա Վլասովան, և պատրաստ է միշտ օգնել նրան: 

Ավելի վաղ նա Հունաստանից նախկին ամուսնու համար իր իսկ պատրաստած այծի պանիրն էր բերել: 

 

Ըստ Ջիգարխանյանի մոտ ընկեր Արթուր Սողոմոնյանի,  արտիստի մոտ միշտ մարդ է լինում, որը խնամում է նրան: 

Բացի դա, իրականացվում է պրոֆիլակտիկ պահպանողական թերապիա և պարտադիր երկու-երեք ամիսը մեկ անգամ հոսպիտալացում: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է: 

Հայտնի է նաև, որ ավելի վաղ նա իր տանն ընդունել է Հայաստանի վարչապետին և խնդրել կազմակերպել իր թատրոնի ելույթները Հայաստանում:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular