48-ամյա տատիկն իր բիցեպսների շնորհիվ դարձել է համացանցի աստղ (լուսանկարներ)
ՖՈՏՈԿանադա, Օնտարիոյի բնակչուհի 48-ամյա Ռոբին Հիլլիսը, ով այժմ կշռում է 90 կգ, պրոֆեսիոնալ բոդիբիլդեր է:
2014 թվականին Հիլլիսը դարձել է Բոդիբիլդինգի ֆեդերացիայի անդամ, հայտնում է The Sun-ը:
Կնոջ խոսքով՝ իր ամենամեծ երկրպագուները երեխաներն ու թոռնիկներն են: Նա նշում է, որ ընտանիքը աջակցում է իրեն, չնայած նրան, որ կարծրատիպային տատիկի տեսք չունի:
Այժմ Հիլլիսն աշխատում է Քրեակատարողական հիմնարկում: Նրա հասակը 179 սմ է, բիցեպսի պարագիծը 43 սմ է: