ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես գիտեք փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ։

Մեր որոշ գործընկերներ առիթը բաց չթողեցին իրենց միակողմանի և ուղղորդված մեկնաբանությունները կատարել, ընդ որում հիմնականում առաջնորդվելով «հասկացողություններով»։

Այդ կապակցությամբ կցանկանայի նշել հետևյալը․

 

1. Ռուբեն Սահակյանի (որպես փաստաբանի և որպես փաստաբանների պալատի նախկին նախագահի) վաստակը և հեղինակությունը (որն ինձ համար անվիճելի է) չի կարող նսեմացվել կամ տուժել հարուցված կարգապահական վարույթով․

2. Կարգապահական վարույթ հարուցելը, դեռևս չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում․

3. Որևէ փաստաբան, անկախ փաստաբանության ոլորտում իր ներդրման չափից, չի կարող Փաստաբանի վարքագծի կանոնագրքից վեր լինել։

Հ․Գ․ «Հասկացողություններով» ղեկավարվող մեր գործընկերոջ միակողմանի մտքերին հիմնականում չեմ անդրադառնում, սակայն պարզ երևում է, որ նա իր սեփական կառույցում՝ փաստաբանների պալատում, ստուգումներ անցկացնելու և խախտում հայտնաբերելու ակնկալիքով պետական մարմիններին հրավերներ ուղարկելու ժամանակ չի ղեկավարվել «հասկացողություններով»։

Իմ և Ռուբեն Սահակյանի փոխհարաբերությունների բնույթի, այդ թվում՝ նախապատմության (սկսած 2005թ․ պալատի նախագահի ընտրություններից ավարտված 2013թ․ պալատի նախագահի ընտրություններով, ներառելով օրենսդրական նախաձեռնությունները) մասին կարող ենք խոսել մենք՝ ես և Ռուբեն Սահակյանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular