ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանցագործության մասին կոդավորված հաղորդում. կինը զանգահարել է «911» ծառայություն եւ պիցցա պատվիրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկյան Օհայո նահանգի Օրեգոն քաղաքի «911» ծառայության հեռախոսավար Թիմ Թենեյքը պատասխանել է բազմաթիվ զանգերի այդ կառույցում իր 14-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում, սակայն վերջին զանգերից մեկը խիստ զարմացրել էր նրան: Զանգահարած կինն անսպասելիորեն պատվիրել էր պիցցա պեպերոնիով, հաղորդում է CNN-ը:

Սկզբում հեռախոսավարը կարծել էր, որ զանգահարած կինը պարզապես սխալվել էր, սակայն նա հակառակն էր պնդել՝ հայտարարելով. «Ոչ: Դուք չեք հասկանում»: Այդժամ Թենեյքը սկսել էր հարցեր տալ եւ պարզել, որ կնոջ տանն ընտանեկան բռնություն էր կատարվում:

Հեռախոսավարը զանգահարել էր ոստիկանություն, բացատրել իրավիճակն ու խնդրել մեկնել դեպքի վայր՝ չմիացնելով ազդանշանները հանցագործին չվախեցնելու համար:

Դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել էին, որ տանն իսկապես տեղի էր ունենում ընտանեկան բռնություն: «911» ծառայություն էր զանգահարել 38-ամյա կինը: Պարզվել էր, որ նրա 57-ամյա մոր սիրեցյալը հարբած վիճակում եկել էր տուն, ծեծել մորն ու սպառնացել նրան ավելի մեծ վնաս հասցնել:

Տղամարդը ձերբակալվել է ընտանեկան բռնության մեջ մեղադրանքի հիման վրա, որի հետեւանքով ֆիզիկական վնաս էր հասցրել տուժածին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular