ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 բան, որ կարող եք սովորել երջանիկ հարաբերություններ ունեցող կանանցից

ՖՈՏՈ

1. Սիրեք մարդուն, ոչ թե նրա կարգավիճակը: Նրան սիրեք այն բանի համար, ինչ կա: Երջանիկ հարաբերությունների մեջ գտնվող կանայք իրենց զուգընկերոջ մեջ հուզական անհատի են տեսնում: Իսկ շատ կանայք ուղղակի կենտրոնանում են նրա վրա, որ իրենք   «ընկեր», «ամուսին» կամ «հարաբերություններ» ունեն եւ լիովին մոռանում են կոնկրետ մարդու մասին, որը կանգնած է այդ կարգավիճակի հետեւում: Մի մտածեք, թե ով ում ինչն է, դուք պիտի իրար անունը տաք եւ ոչ թե հարաբերություններ զգաք, այլ զգաք մարդուն: 

2. Կենտրոնացեք նրա վրա, թե ինչ եք ուզում, ոչ թե նրա, ինչ չեք ուզում: Մարդիկ սիրում են բողոքել. սկսած եղանակից եւ աշխատանքից, վերջացրած իրենց ամուսնով/կնոջով:   Երջանիկ հարաբերությունների մեջ գտնվող կանայք նման բան չեն անում: Եվ դա ոչ թե նրա համար, որ իրենց հարաբերությունները միշտ իդեալական են: Նրա համար, որ բողոքները ձեր ուշադրությունը եւ էներգիան միայն բացասականի վրա են կենտրոնացնում, նրա վրա, ինչ դուք չեք ուզում:  Դրա փոխարեն մտածեք, որ դուք ունեք այն, ինչ ուզում եք եւ ձեր շուրջը գտնվող աշխարհն անմիջապես ավելի լավը կդառնա:  

3. Բարձրացրեք խաղադրույքները, մտածեք գլխավորի մասին: Չափից շատ կանայք են կենտրոնանում մանրուքների վրա, այնպես որ արդյունքում չեն ստանում այն, ինչ իրոք կարեւոր է իրենց համար:  Այո, գուցե ձեր նոր ընկերը մինչեւ հիմա ձեզ չի ավելացրել ՖԲ-ի իր ընկերների ցուցակին: Դուք կարող եք գլուխ ջարդել, թե ինչու է այդպես, բայց արդյոք ձեզ համար դա իրոք կարեւոր է: Թե ձեզ համար կարեւոր է այն, թե ինչ հարաբերություններ ունեք իրականում:   Եթե մտածեք մանրուքների մասին,  միայն մանրուքներ կստանաք. ձեր ճնշման տակ նա ձեզ կավելացնի իր ընկերներին, բայց դրանով ամեն ինչ կավարտվի: Բայց եթե դուք մտածեք ավելի լուրջ պահերի մասին, լուրջ հարաբերություններ կառուցելու ձեր շանսերը կաճեն: Մի փոշիացեք մանրուքների վրա: 

4. Նրա կողմից եղեք: Երջանիկ հարաբերություններում գտնվող կանայք հաշիվ չեն պահում, չեն մրցակցում, չեն փորձում խորամանկել, ինչպես նաեւ չեն ստորացնում տղամարդուն եւ իրենց ավելի բարձր չեն դասում: 

5. Եղեք այն, ինչ կաք եւ վերջ տվեք ինտրիգներ կառուցելուն: Երջանիկ հարաբերություններում գտնվող կինը խաղեր չի խաղում, չի հուզվում, թե չափազանց մատչելի կթվա: Նա ուղղակի ցույց է տալիս իրեն` առանց հուզվելու, թե ինչ-որ բան սխալ կանի, որովհետեւ իրական է: 

 

 

Աղբյուրը` Creu

 



 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular