ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում ցուցադրել են մումիացված կենդանիների հնագույն հավաքածուն

ՄՇԱԿՈՒՅԹ

Առաջին անգամ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մերձակայքում ցուցադրվել է մումիացված կենդանիների հավաքածուն, որը հայտնաբերվել էր հնագույն դամբարանադաշտում, հաղորդում է BBC-ը:

Հնագետները հայտնաբերել են այդպիսի արժեքավոր գտածոն անցած տարի: Նրանք գտել են հարյուրավոր հնագույն արտեֆակտներ՝ ներառյալ դիմակներ, արձանիկներ, ինչպես նաեւ մումիացված կատուներ, կոկորդիլոսներ, կոբրաներ եւ թռչուններ:

Եգիպտոսի հնությունների նախարարությունում հայտնել են, որ ներկայումս անցկացվում են թեստեր, որոնց նպատակն է պարզել, թե արդյոք որոշ մումիացված կենդանիներ առյուծի ձագեր են:

Գտածոները հայտնաբերվել են Սաքարա բուրգի մերձակայքում, որը Եգիպտոսի հնագույն բնակավայրերից մեկն է: Այդ տարածքում տեղակայված էր Մեմֆիսի՝ ավելի քան երկու հազարամյակի ընթացքում Հին Եգիպտոսի մայրաքաղաքի դամբարանադաշտը:

 

Սաքարան տեղակայված է Կահիրեից 30 կմ հարավում եւ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular