ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթար Վարագյանը ստո՞ւմ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 2-ին Արթիկում տեղի կունենա ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: Քարոզարշավի ընթացքում Մխիթար Վարագյանը հանդիպումների ժամանակ և լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ընդգծել է, որ իրեն սատարում են բոլոր կուսակցությունները:

Լուրի իսկությունը պարզելու համար խոսեցինք ԲՀԿ Արթիկի խորհրդի նախագահ Գարուշ Մարզեթյանի հետ: Վերջինս նշեց, որ իրենք նման որոշում չունեն: Իսկ ՕԵԿ պատասխանատու Հունան Պետրոսյանը պատասխանեց, որ իրենց կուսակցությունը նման որոշում չունի և չի սատարում Մխիթար Վարագյանին:

Թեմայի վերաբերյալ խոսեցինք նաև Արթիկի ՀՅԴ պատասխանատու Սամվել Հարությունյանի հետ: Նա մեր հարցմանն ի պատասխան նշեց, որ այո՛, պաշտպանում են Մխիթար Վարագյանի թեկնածությունը:

Ի դեպ նշենք, որ ՀՀԿ Շիրակի մարզի ղեկավար Սահակ Մինասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սատարում են Մուշեղ Պետոյանին և կուսակցությունն է առաջադրել նրա թեկնածությունը:

Թե ինչու է Մխիթար Վարագյանը նման հայատարություններ անում, մնում է ենթադրել, որ դա ընդհամենը քարոզչական հնարք է: Իսկ այն փաստը, որ նրա թեկնածությունը պաշտպանում է միայն Արթիկի ՀՅԴ կառույցը, ստացվում է, որ այդ «հաղթանակի» մեջ առաջնային դերակատարումը մնում է Շիրակի մարզպետի վրա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular