ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում դպրոցականները դաժանորեն ծեծել են իրենց հասակակցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սուրգուտի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում դպրոցականների կողմից իրենց հասակակցին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Երկուշաբթի առավոտյան ԶԼՄ-ներում հայտնվել է 15-ամյա աղջկան ծեծի ենթարկելու տեսագրությունը: ԶԼՄ-ները նշում են, որ զրուցելու պատրվակով տուժածին կանչել են առեւտրի կենտրոնի զուգարան եւ հանրակացարանի մուտքի մոտ, որտեղ ոտքերով եւ ձեռքերով ծեծի են ենթարկել նրան՝ տեղի ունեցածը նկարահանելով հեռախոսով: Դատելով կադրերից՝ աղջիկները բռնի ուժով նրանից ներողություն են կորզել, ընդ որում, կոնֆլիկտին հետեւել են տղաները, որոնք գրեթե չեն միջամտել տեղի ունեցածին:

 
Դեպքի հանգամանքները ճշտվում են: «Ստուգման ընթացքում հարցաքննվել են կոնֆլիկտի բոլոր մասնակիցները, նրանց ծնողներն ու տեղի ունեցածի ականատեսները, այլ ստուգող միջոցառումներ են անցկացվում»,- ասվում է ՔԿ հայտարարության մեջ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular