ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 բռնաբարություն՝ 20 տարում. տղամարդը խոստովանել է կատարածը. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Բելառուսում հետաքննիչները քննում են սերիական բռնաբարողի կատարած հանցագործությունները, որը Ռուսաստանի քաղաքացի է: Ձերբակալված տղամարդու խոսքով՝ ինքը 1990-ական թվականներից ի վեր իրականացրել է գրեթե 100 բռնաբարություն, փոխանցում է NEWSru-ն:

«Նրա զոհերից միայն կեսի ինքնությունն է պարզվել, մյուսների ինքնության հաստատումը շարունակվում է»,- նշված է Մինսկի մարզի գործկոմի ՆԳ վարչության պաշտոնական կայքում:

45-ամյա ռուսաստանցին ձերբակալվել է 2015-ի նոյեմբերին՝ Բրեստի եւ Մինսկի մարզերի տարածքներում բռնաբարություններ կատարելու համար: Սանկտ Պետերբուրգի բնակիչը պարբերաբար Բելառուս է ժամանել հարազատներին տեսակցելու, որոնք բնակվել են Բրեստի մարզում: 1994-2014 թվականների այցելությունների ընթացքում էլ նա հարձակվել է կանանց վրա: Մի քանի հարձակումներ կատարվել են Մինսկի մարզի Ձերժինսկու, Մինսկի, Սմոլեւիչեւի եւ Ստոլբցեւի շրջաններում:

Հանցագործությունների կատարման համար չարագործն ընտրել է անտառներին մերձակա ամայի վայրերը:

Իրավապահ մարմինները տուժողների մասին առաջին հայտարարությունները ստացել են 1999 թվականին, սակայն կասկածյալը նշել է, որ կանանց վրա հարձակվել է 1994 թվականից սկսած: «Քննության ընթացքում այս տեղեկությունը հաստատվել է»,- հայտնել են ՆԳ վարչությունից:

Կասկածյալը խոստովանական բացատրություններ է տվել ձերբակալվելուց կարճ ժամանակ անց: «Այդ տեղեկության մանրակրկիտ ստուգումից եւ միայն Մինսկի մարզում իրականացված օպերատիվ-քննչական գործողություններից հետո հաստատվել է մոտ 10 կանանց ինքնությունը, որոնք նախկինում տարբեր պատճառներով ոստիկանություն չեն դիմել:

Բռնարարին ճանաչելու համար քննիչները կասկածյալի մասնակցությամբ տեսանյութ են հրապարակել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular