ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք շոուբիզնես չենք, այստեղ չի կարելի կիսատաղանդ լինել. Եվգենի Պետրոսյան

ՄՇԱԿՈՒՅԹ

Past.am-ը  գրում է.

Այս օրերին Երևանում է հումորիստ, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը:

Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը երկու օր` նոյեմբերի 20 և 24-ին մենահամերգով ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում:

Past.am-ը զրուցեց ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի հետ, ով միաժամանակ բարբառը չմոռացող հայ է :

Վաղուց չէի՞ք եղել Հայաստանում:

Երեք թե չորս տարի առաջ էի եկել, մշակութային պատվիրակության հետ: Դեռ այն ժամանակ մտադրություն կար հյուրախաղով հանդես գալ Երևանում, սակայն միայն այժմ ստացվեց: Ադմինիստրատիվ կազմակերչական հարցերով զբաղվել է "Դոմ Մոսկվի " մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ում աշխատանքի շնորհիվ երկու օր հնարավորություն կունենամ շփվել այդքան սպասված հայ հանդիսատեսի հետ :

Ի՞նչ թեմայի շրջանակներում է համերգները:

Ամենատարբեր թեմաների շուրջ` սկսած մեզ հանդիպող կենցաղային մանրուքից մինչև կյանքի այլ ոլորտներ: Կարևորը հանդիսատեսը լիաթոք ծիծաղի, հետո կլրջանա, կմտածի, եզրահանգումներ կանի քո բարձրաձայնած խնդրի մասին, որի վրա միասին ուրախացել էին :

Картинки по запросу

Իսկ Դուք ինչի՞ վրա եք ծիծաղում:

Իմ տարիքի: Իմ հումորները ծնունդ են առնում ժողովրդի առօրյա կյանքից: Հիսուն տարի է բեմում ծերացել եմ հանդիսատեսի առաջ ու հիմա համարձակ տարեցներին հանդիպող խնդիրները վեր եմ հանում , որ լուծում տրվի: Պետք է հպարտորեն նշեմ, որ Կովկասում հատուկ հարգալից վերաբերմունք կա տարիքով մեծահասակների հանդեպ, ավանդույթներ կան, որոնք պահպանվում են:

Картинки по запросу

ՌԴ- ում ովքե՞ր են Ձեր հանդիսատեսը:

Իմ մի քանի համերգի ժամանակ սոցհարցում էին իրականացրել և պարզվել էր , որ նրանք ամենատարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ էին, երևի 20-ից մինչև ...

Картинки по запросу

Համացացանցով շա՞տ են դիտում Ձեզ:

Համացանցը հումորիստի համար դժբախտություն է: Այն արտիստին զրկում է կենդանի շփվել հանդիսատեսի հետ: Դու բեմից կարիք ունես լսել, զգալ քեզ համար դահլիճ եկածին: Չէ որ պիտի նրանց շունչը զգաս, ծիծաղը լսես, որպեսզի գնահատված լինես:

Արտիստն ապրում է իր էմոցիաները տալով ու ստանալով :

Картинки по запросу

Երիտասարդների մեջ Ձեզ փոխարինողներ կա՞ն:

Մենք շոուբիզնես չենք, այստեղ կիսատաղանդ լինել չի կարելի, այս ժանրը դա չի հանդուրժի: Հումորիստ, երգիծաբանը չպետք է համատեղ շոումեն ու երգիչ լինի : Ես սպասում եմ ինձ փոխարինողին նոր սերնդից, ով հատուկ տաղանդով հումորիստ դերասան կլինի :

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular