ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ. տուժել է ավելի քան 100 մարդ (տեսանյութ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 06:54-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 02:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.450 և արևելյան երկայնության 19.440 աշխարհագրական կոորդինատներով (Ալբանիա՝ Տիրանա քաղաքից 34 կմ հյուսիս-արևմուտք, Ադրիատիկ ծով), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9-10 բալ:

Երկրաշարժի հետևանքով կան ավերածություններ, տուժել է ավելի քան 100 մարդ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular