ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը «Նովա» անսամբլի համերգին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի շրջանակում Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու սրահում տեղի ունեցավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի համերգը (գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), որի ընթացքում ջութակահար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՆԱՄ գեղարվեստական խորհրդատու Դանիել Երաժիշտը Անահիտ Հակոբյանի ասմունքին զուգընթաց մեկնաբանեց հնչող ստեղծագործությունները՝ ներկաներին փոխանցելով իր արժեքավոր և հետաքրքիր մտքերը:

На изображении может находиться: 1 человек, стоит

Բացման խոսքով հանդես եկավ ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

- Շատ իմաստալից և խորհրդավոր է լինել Աստծո տաճարում, որը կրում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անունը: Մեր բոլոր միջոցառումներին Տերը մեզ հոգևոր հովիվներ է ուղարկում, ովքեր իրենց օրհնությունն են տալիս մեր գործերին: Մեզ համար մեծ պատիվ է, որ այսօր Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նույնպես գտնվում է այստեղ:

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն էլ իր օրհնանքի խոսքն ուղղեց ներկաներին:

-Ցավոք, այսօր մեր երիտասարդությունը կորցրել է անցյալի, իր ակունքների հետ կապը, իսկ դուք ձեր ուսերին եք վերցրել մեծ պարտականություն, որպեսզի վերականգնեք այդ կապը: Շնորհակալություն նաև Դանիել Երաժիշտին, ով հայտնի է որպես մաքուր, անաղարտ երաժշտության քարոզիչ, և, իհարկե, մեր շնորհակալությունը նաև գեղեցկուհի հայուհի Անահիտ Հակոբյանին և ՆԱՄ հիմնադիր Նարեկ Հարությունյանին:

На изображении может находиться: 3 человека, люди улыбаются, люди стоят и борода

На изображении может находиться: 2 человека, люди улыбаются, в помещении

«Նարեկացի» արվեստի միության, Վանաձորում իրականացված միջոցառման և բազմարժեք բաց դասի մասին իրենց երախտիքի և շնորհակալության խոսքն ուղղեցին նաև Գուգարաց թեմի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը և Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցի տնօրեն Վարդան Դոլմաջյանը:

На изображении может находиться: 3 человека, борода

На изображении может находиться: 12 человек, люди сидят и обувь

На изображении может находиться: 7 человек, люди сидят

На изображении может находиться: 3 человека, люди сидят

На изображении может находиться: 8 человек, в помещении

Միջոցառման ավարտից հետո «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները ստացան բացառիկ հրավեր Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրեն Լենա Անթառանյանի կողմից՝ ներկա գտնվելու մեծանուն գրողի առանձնատանը:

На изображении может находиться: 3 человека, люди улыбаются

«Նարեկացի» արվեստի միության աշխատակիցներն ու «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի երաժիշտները մեծ բավականություն ստացան տուն-թանգարանի ջերմ ընդունելությունից՝ տանելով իրենց հետ Ստեփան Զորյանի կյանքի մասին նոր և հետաքրքիր տեղեկություններ:

На изображении может находиться: 6 человек, люди стоят и обувь

На изображении может находиться: 4 человека

«Տարածելով հայ մշակույթը» ծրագրի նպատակն է մեղեդիների, քնարերգության, հոգևոր երաժշտության, ազգագրական պարերի միջոցով կրթել հասարակությանը, ծանոթացնել հայկական մշակույթին և արվեստին:

На изображении может находиться: 6 человек, люди улыбаются, люди стоят и в помещении

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular