ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկաթե կնոջ» երկաթե մտքերը. 20 միտք Մարգարետ Թետչերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարգարեթ Թետչերին կարելի է համարել համաշխարհային պատմության ամենաազդեցիկ կանանցից մեկը: Նա դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին և ամիսներ առաջ դեռևս միակ կին վարչապետը և 11 տարի պատվով ծառայեց իր պաշտոնին: Իր ամրակուռ բնավորության շնորհիվ նրան սկսեցին անվանել «երկաթե կին»

BlogNews-ը ձեզ է ներկայացնում «Երկաթե կնոջ» 20 երկաթե մտքերը:

1. Երբ իր բնավորությունը ցույց է տալիս կինը, նրան անվանում են ‹‹լիրբ››, իսկ երբ տղամարդն է նույնը անում, նրան կոչում են ‹‹հիանալի և կամային››:

2. Պարտությու՞ն: Ես այդ բառի իմաստը չեմ հասկանում:

3. Յուրաքանչյուր կին, ով ծանոթ է տան տնտեսվարման խնդիրներին, մոտ է երկրի կառավարման խնդիրները հասկանալուն:

4. Աքաղաղը գուցե և լավ է ծուղրուղու կանչում, բայց ձու, այնուամենայնիվ, հավն է ածում:

5. Ոչ ոք չէր էլ հիշի ‹‹բարի սամարացուն››, եթե նա պարզապես բարի մտադրություններ ունենար: Բացի այդ՝ նա նաև գումար ուներ:

6. Եթե դուք ուզում եք պարզապես ինչ-որ բան քննարկել, դիմեք տղամարդու: Եթե ուզում եք ռեալ ինչ-որ բան անել, դիմեք կնոջը:

7. Տունը պետք է լինի կնոջ կյանքի կետրոնը, սակայն երբեք ոչ սահմանը:

8. Իմ անձին ուղղված վիրավորանքներն ինձ ուրախացնում են: Սա նշանակում է, որ հակառակորդի քաղաքական հակափաստարկներն արդեն սպառվել են:

9. Հարկավոր է լավ ուսումնասիրել թշնամուն: Այդպիսով մի օր հնարավոր կլինի նրան ընկեր դարձնել:

10. Ամեն ինչ բաց սրտով անելը լավ միտք չէ: Սիրտը պետք է փակ մնա, այդպես այն ավելի լավ է աշխատում:

11. Առանց տնտեսական անկախության՝ ոչ մի ուրիշ անկախություն լինել չի կարող:

12. Մեր մտատանջությունների 90%-ը կապված է այնպիսի բաների հետ, որոնք երբեք չեն լինելու:

13. Երկրի հարստությունը պարտադիր չէ կառուցել սեփական բնական ռեսուրսների հիման վրա, այն հնարավոր է անգամ դրանց լիակատար բացակայության դեպքում: Ամենագլխավոր ռեսուրսը մարդն է: Պետությունը պարզապես պետք է բարենպաստ հող ապահովի մարդկանց տաղանդների ծաղկման համար:

14. Կանայք շատ ավելի լավ են կարողանում ասել ‹‹ոչ››, քան տղամարդիկ:

15. Այսօր կանայք բազմաթիվ հնարավորություններ ունեն ինքնարտահայտման համար: Մեզնից ոմանք անգամ երկիր են կառավարում: Բայց, մեր մեջ ասած, մեզ ավելի շատ ձեռնապայուսակն է սազում, քան սվինը:

16. Որպես կանոն՝ ինձ բավական է 10 վայրկյան մարդու մասին կարծիք կազմելու համար, և հետագայում այն հազվադեպ է փոխվում:

17. Քաղաքավարությունն այսօր շատ բարձր է գնահատվում, իսկ անամոթությունը, առհասարակ, անգին է:

18. Եթե նրանք, ովքեր ինձ քննադատում են, ինձ տեսնեին Թեմզայի մակերևույթի վրայով քայլելիս, կասեին. ‹‹Սա միայն այն պատճառով է, որ նա լողալ չգիտի››:

19. Բացարձակապես պարտադիր չէ դիմացինի հետ համաձայնվել նրա հետ ընդհանուր լեզու գտնելու համար:

20. Հզոր լինելը նույնն է, ինչ իսկական լեդի լինելը: Եթե դուք շարունակ պետք է հիշեցնեք, որ այդպիսին եք, ապա դուք հաստատ այդպիսին չեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular