ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զապորոժիեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանի նախաձեռնությամբ՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում բացվեց Ապրիլյան պատերազմի հերոսներ՝ Արման Անդրեասյանի, Արգիշտի Գաբոյանի և Բենիամին Եղոյանի հիշատակին նվիրված խաչքար:

Նրանց հոգիների հանգստության համար աղոթք հնչեց Մեծ Մանթաշ համայնքի սպասահայր Տեր Եղիշե քահանայի հանդիսապետությամբ: Խաչքարի օծման արարողությանը մասնակցեց համայնքում հյուրաբար գտնվող, Ուկրաինայի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հավերժության ու հայրենասիրության գաղափարներն են ամփոփված Քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին բացված հուշաքարում:

Ի դեպ,  Զապորոժիեի հայ համայնքի ղեկավար Արտաշես Սարգսյանն, արդեն երկու տարի շարունակ, պարբերաբար ժամանում է Հայաստան՝ հանդիպելու և օգնելու տղաների ընտանիքներին:

 

Խաչքարի տեղադրմամբ՝ Արտաշես Սարգսյանը փորձել է ինչ-որ չափով ընդգծել տղաների հերոսությունն ու սփոփել տղաների հարազատներին:

Հուշակոթողի բացման պաշտոնական արարողությանը ներկա էին «Միասնություն» շարժման ղեկավար Արման ՎարդանյանըԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Ուկրաինայի հայ համայնքների նախագահներ, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը  և այլ բարձրաստիճան հյուրեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular