ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը հարսին ու փեսային նվեր չի տվել. analitik.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մխչյան համայնքից ոչ հեռու գտնվող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում մասնակցել էր հարսանեկան արարողության: «Հրաշք այգին», ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Հովիկ Աբրահամյանին: Այստեղ Փաշինյանը մասնակցել է իր թիկնապահի հարսանիքին:

Analitik.am-ին հարսանքավորներից մեկը պատմեց, որ այդ օրը պայուսակներից սկսած ստուգել են բոլոր հյուրերին, և քանի որ հարսանիքին զննում անցնելն արտառոց է, հարսանքավորներից ոմանք վրդովվել են, ոմանք էլ հարցրել`թե մի՞շտ են այդ «օբեկտում» բոլորին ստուգում: Հարցին հետևել է կարճ պատասխան`այո:

Նախապես հյուրերը չեն իմացել, թե ով է լինելու այն բարձրաստիճան հյուրը, որի համար նման աննախադեպ անվտանգության միջոցառումեր են կատարել:

 Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ինքը՝ Գոքորը, կամ Գրիգոր Գևորգյանը.

Նիկոլ Փաշինյանի հետ նստել են մեկ սեղանի շուրջ:

Ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է մեկ-երկու ժամ և հեռացել:

Ըստ Analitik-ի աղբյուրի, նա հարս ու փեսային նվեր չի տվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular