ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգենտինայում մանկապիղծ քահանաները դատապարտվել են ավելի քան 40 տարվա ազատազրկման

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արգենտինայում Մենդոսի քաղաքի դատարանը հրապարակել է երկու կաթոլիկ քահանաների դատավճիռը, հայտնում է Euronews-ը։

Նիկոլա Կորադին բանտում կանցկացնի 42 տարի, իսկ Օրասիո Կորբաչոն՝ 45 տարի։ Այսպիսի վճիռ է կայացրել արդարադատությունը անչափահաս հաշմանդամների նկատմամբ 25 ապացուցված սեռական բռնության դեպքերի կապակցությամբ։ Երկու հոգեւորականներն էլ թույլ լսողների ապաստանի խնամակալներ էին։

Արդարադատությունը ծանր հանգամանքներ է համարել նաեւ եկեղեցական հիերարխիայում նրանց դիրքը եւ հանցանքի կատարումը նրանց հանդեպ, ում կյանքը, առողջությունը եւ բարօրությունը նրանք պետք է պաշտպանեին՝ խնամակալի իրենց կարգավիճակի համաձայն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular