ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա­յաս­տա­նը շրջան­ցել է Չի­նաս­տա­նին ու դար­ձել առա­ջա­տար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

uvelir.info.ru-ն գրում է, որ ըստ Ռուսաստանի Դաշնության վիճակագրական տվյալների, վերջին երեք (2016-18) տարիներին ռուսական շուկայում թանկարժեք քարերի, մետաղների և դրանցից պատրաստված զարդերի ներմուծման մասնաբաժնի համար պայքար են մղել Չինաստանը, Հայաստանը, Իտալիան, Թաիլանդը և Բելառուսը: 

Այդ հինգ ներկրողներին բաժին է ընկել Ռուսաստան «թանկարժեք» ներմուծման 50%-ից ավելին: 

Երկար տարիներ անփոփոխ առաջատար է եղել Չինաստանը, իսկ Հայաստանը աստիճանաբար հաստատվել է երկրորդ տեղում՝ իրենից հետ թողնելով Թաիլանդին և Իտալիային: 

Եվ ահա, ՌԴ մաքսային ծառայության տվյալներով, 2019 թվականի հունվար-օգոստոսի դրությամբ, Հայաստանը ճեղքում է արձանագրել և, ավելի քան երկու անգամ առաջ անցելով իր ավանդական մրցակից Չինաստանից, դարձել է Ռուսաստանի հիմնական «թանկարժեք» ներմուծողը:

Հայաստանի ցուցանիշը մոտ 141 մլն դոլար է, իսկ Չինաստանինը՝ շուրջ՝ 62 մլն դոլար: 

Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2018 թվականին ցուցանիշները եղել են հետևյալը. Հայաստան՝ 95 մլն, Չինաստան՝ 135 մլն դոլար: 

Այս տարվա ութ ամիսներին հնգյակից դուրս են մնացել նաև Թաիլանդը և Բելառուսը, իսկ նրանց փոխարեն հնգյակ են մտել Մեծ Բրիտանիան և Գերմանիան:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular