Վերա Բրեժնեւան ներկայացրել է կոսմետիկայի իր ապրանքանիշը
ՖՈՏՈՎերա Բրեժնեւան որոշել է իր հղիության մասին տեղեկությունները հերքել անսպասելի լուրով։ Հայտնի երգչուհին Instagram-ում հայտնել է, որ թողարկում է կոսմետիկայի իր հավաքածուն։
««Հղի է»։ Սա իմ երեկվա հրապարակման ամենատարածված մեկնաբանությունն էր այն մասին, որ այսօր նորություն կհայտնեմ։ Ինչ-որ իմաստով դա ճիշտ է։ Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ «երեխային», որը սրտահույզ ստեղծել եմ երկու տարի, եւ հիմա արդեն ժամանակն է, որ այն հասուն կյանք մտնի։ Խնդրում են սիրել ու հարգել՝ VERA՝ կոսմետիկայի իմ ապրանքանիշը»,- գրել է նա։
Արտիստը մտադիր է օգտագործել իր արտադրանքը, ինչն անում է վերջին մի քանի ամսվա ընթացքում։ «Ես ապրանքանիշը ստեղծել եմ մեզանից յուրաքանչյուրի համար, որ այդքան տարբեր ենք, անկրկնելի, բայց hհավասարապես արժանի ենք սիրո։ Յուրաքանչյուրը գեղեցկության հասնելու իր ճանապարհն ունի եւ որքան էլ այն դժվար լինի, կարեւոր է միշտ հավատալ։ Հավատալ գեղեցկությանը, հավատալ ինքդ քեզ»,- հավելել է Բրեժնեւան։
Սիրելի երգչուհու նոր ապրանքանիշի մասին լուրը հիացրել է երկրպագուներին։ Նորաթուխ գործարար կնոջը շնորհավորել են եւ բազմաթիվ հարցեր հղել, թե երբ եւ որտեղ կարելի է գնել հավաքածուն։ Վերան խոստացել է այդ մասին պատմել հաջորդ օրը։
Աղբյուրը՝ Cosmo