ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժիշկները շփոթել են պացիենտներին եւ երիկամը փոխպատվաստել մեկ այլ մարդու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում բժիշկները շփոթել են պացիենտներին եւ երիկամը փոխպատվաստել մեկ այլ մարդու

ABC-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 18-ին 51-ամյա ամերիկացուն դոնորական երիկամ են փոխպատվաստել: Ավելի ուշ պարզվել է, որ պացիենտներին շփոթել են. օրգանը նախատեսված է եղել այլ մարդու համար, որը նույն անունն ու տարիքն է ունեցել, ինչ տվյալ պացիենտը:

Բուժհաստատությունում հայտնել են սխալի մասին:

Պացիենտին, որին պետք է փոխպատվաստեին, հաջողությամբ վիրահատել են 6 օր անց:

Հիվանդանոցի ղեկավարությունը խոստովանել է սխալն ու նշել, որ միջոցներ է ձեռնարկում հետագայում նման դեպքերից խուսափելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular