ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Նակասոնեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն մահացել է 101 տարեկանում։ Այս մասին տեղեկացրել է ճապոնական հանրային հեռուստատեսությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նակասոնեն Ճապոնիայի կառավարությունը գլխավորել է 1982-1987 թվականներին։ Նա նաեւ եղել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր ավելի քան 50 տարի։

Նրա որդին՝ Հիրոֆումի Նակասոնեն նույնպես խորհրդարանի անդամ է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, քաղաքական կարիերայի ընթացքում զբաղեցրել է Ճապոնիայի կրթության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնները։

Յասուհիրո Նակասոնեն ծնվել է 1918 թվականի մայիսի 27-ին ոչ մեծ Տակասակի քաղաքում (Գումա պրեֆեկտուրա)։ Գլխավորել է երկարակյացների ցուցակը պետության գործող կամ նախկին ղեկավարների մեջ։ Այժմ այդ ոչ պաշտոնական տիտղոսը անցել է Կորեայի Հանրապետության նախկին վարչապետ, 100-ամյա Հյոն Սըն Ջոնին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1992-1993 թվականներին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular