ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ­կա­կան հյու­րա­սի­րու­թյուն և ար­վես­տի «մաստեր կլաս»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

portamur.ru -ն «Բլագովեշենսկցիներին հյուրասիրեցին ղափամայով և սովորեցրին նուռ նկարել» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Ամուրի ժողովրդական ստեղծագործությունների մարզային պալատը, չնայած լուրջ եղանակային խոչընդոտներին, մարդաշատ էր՝ մարդկանց հրավիրել էին մասնակցել Հայկական մշակույթի օրերի միջոցառմանը: 

Հյուրերին ջերմ էին ընդունում, պալատի հենց մուտքի մոտ ապուրներով, մսային ուտեստներով և քաղցրավենիքներով բեռնված սեղան էր բացված: 

Եվ այդ ամենը կարելի էր ճաշակել: Հայ տնային տնտեսուհիների պատրաստած այդ բոլոր համեղ տնական ուտեստները հալվում էին բերանում:

 Կուշտ կերած հյուրերին հետո հրավիրում էին գեղանկարչության, փայտի փորագրության և թիթեղագործության մաստեր-կլասների: 

Նկարիչ Անդրանիկ Պապինյանը բոլոր ցանկացողներին ցույց էր տալիս՝ ինչպես նկարել նուռ, որը իրենից ներկայացնում է հայկական մշակութի մեջ դեռևս միջնադարից մտած ավանդական նախշ: 

Բացի այդ ամենը, հյուրերին զարմացրել էին նաև հնչող հայկական երգն ու երաժշտությունը: 

Մեծ դահլիճում կայացել էր «Նուռ» պարի համույթի համերգը, որը ուղեկցվել էր հայկական ազգային երգերի կատարումներով և բանաստեղծությունների արտասանություններով:

Կամո Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular