ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է Եղիսաբեթ I-ի դիմանկարը, որով գայթակղել են նրա փեսացուներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռեստավրատորները անհայտ կնոջ դիմանկարում հայտնաբերել են երիտասարդ Եղիսաբեթ I-ի հազվագյուտ պատկերը: Այս մասին հայտնել է Bonhams աճուրդի տունը, հաղորդում է The Guardian-ը:

Նկարի սեփականատերերը չեն իմացել, թե ով է պատկերված եղել կտավում, քանի դեռ չեն որոշել այն փորձաքննության հանձնել:

Պարզվել է, որ դիմանկարն արվել է 1562 թվականին՝ Անգլիայի թագուհու թագադրումից 3 տարի անց, եւ դարձել է Եղիսաբեթ I-ի ամենավաղ դիմանկարներից մեկը: Այդ ժամանակ թագուհին 29 տարեկան էր:

«Այդ աշխատանքը նախատեսված էր նրա համար, որպեսզի պոտենցիալ փեսացուները տեսնեին միապետի թարմ եւ նրբագեղ կերպարը»,- մեկնաբանել է աճուրդի տան տնօրեն Էնդրյու Մքքենզին:

Այդ ժամանակ խորհրդարանը թագուհուց պահանջել է ամուսնանալ, այդ պատճառով միապետերի կողմից ուշադրության նշանները խրախուսվում էին:

Տարբեր շրջաններում Եղիսաբեթ I-ի փեսացուներ էին համարվում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ը, ավստրիացի էրցհերցոգներ Ֆերդինանդը եւ Կառլ II-ը, Շվեդիայի թագավոր Էրիկ XIV-ը եւ նույնիսկ Իվան Ահեղը:

Դիմանկարը կցուցադրվի դեկտեմբերի 4-ին Լոնդոնում աճուրդի ժամանակ: Նախնական գինը կկազմի 150-250 հազար ֆունտ սթեռլինգ: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular