ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարսելոնա»-ն այսօր նշում է 120-րդ տարեդարձը

ՍՊՈՐՏ

Աշխարհի ամենահայտնի և ուժեղագույն ակումբներից մեկը` կատալոնական «Բարսելոնա»-ն, դարձավ 120 տարեկան: Ակումբը բավականին հետաքրքիր պատմություն ունի:

1908 թվականին դեռևս չափազանց երիտասարդ «Բարսելոնա»-ն կանգնած է եղել կործանման եզրին: Մեծ դժվարությամբ է ակումբը հաղթահարել ճգնաժամը և հետագա տարիների ընթացքում դարձել աշխարհահռչակ:

Հիմա «Բարսելոնա»-ն իսպանական «Լա լիգայի» 26-ակի չեմպիոն է, գավաթի խաղարկության 30-ակի հաղթող, Իսպանիայի 13-ակի սուպերգավաթակիր: Թիմը 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, նույնքան անգամ` Եվրոպայի սուպերգավաթակիր:

Ակումբի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը շարունակում է ելույթները. Լիոնել Մեսսին սահմանել է ակումբի գրեթե բոլոր ռեկորդները: Արգենտինացին կատալոնական թիմի պատմության լավագույն ռմբարկուն է 613 գոլով:

Ակումբի պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստը Չավին է` 767 խաղ: Մեսսին անցկացրել է 700-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular