ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան եւ Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան եւ Ավստրիան գլխավորել են Եվրոպայի ֆինանսապես ամենաբարեկեցիկ երկրների վարկանիշը: Այդ մասին գրել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Շվեդիայի Intrum AB ընկերության հետազոտությունը: Փորձագետների կազմած վարկանիշի վերջին տեղերն զբաղեցրել են Հունաստանը եւ Լիտվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրները գնահատվել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են հաշիվները ժամանակին վճարելու կարողությունը, վարկերի գծով պարտքերի բացակայությունը, խնայողությունների առկայությունը, ֆինանսական գրագիտության մակարդակը: Մասնագետները պազել են, որ Գերմանիան եւ Դանիան առաջատարներն են հաշիվները ժամանակին փակելու բնակչության կարողության առումով: Հունգարիայի, Չեխիայի եւ Էստոնիայի բնակիչներն ամենաքիչ պարտքերն ունեն վարկերի գծով, իսկ Շվեդիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիներն ամսական կարող են ավելի շատ տնտեսել, քան Եվրոպայի մյուս բնակիչները:

Փորձագետները նաեւ պարզել են, որ ֆինանսապես ամենագրագետը Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակչությունն Է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular